Քարոզչական պաստառ տեղադրելու հայտերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 1-ն է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում 5քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 1-ն է: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով վահանակների մասին տեղեկությանը պատշաճ ծանոթանալու անհրաժեշտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակները տնօրինող ընկերություններին առաջարկում է վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև մայիսի 22-ը:

Այս թեմայով
am