«Քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու». ԿԸՀ քարտուղար

ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում փոխվելու է քվեաթերթիկի ձևը։ Այս մասին որոշումը հաստատվել է ԿԸՀ նիստում: «Քանի որ ԱԺ ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, քվեաթերթիկը չի ունենալու ետևի հատված, այսինքն՝ չեն լինելու տարածքային թեկնածուներ: Քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու, ոչ մի նշում չի կատարվելու. ընտրողը վերցնելու է քվեաթերթիկներից մեկն ու դնելու է ծրարի մեջ»,- պարզաբանել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

 

Այս թեմայով
am