«Կարելի է խոսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին»․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ կարելի է խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Այս մասին նա հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Ադրբեջանը հետաքրքրված է դրանում: Մենք քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ։ Փորձում ենք որոշակի արդյունքների հասնել հետկոնֆլիկտային շրջանում հարաբերությունների կարգավորման համար։ Մենք հասկանում ենք, որ դրա համար ժամանակ կպահանջվի։

Մենք գիտենք, որ դա բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ հայ ժողովրդի և ամբողջ տարածաշրջանի շահերից»։

Այս թեմայով
am