Մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

 

Այս թեմայով
am