ԼՀԿ-ն ու ՀԱԿ-ը կպայքարեն երրորդ ուժի տեղի համար. անակնկալ դեմքեր են լինելու Մարուքյանի ցուցակում

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, կուսակցաշինության բումը եւ արդեն իսկ դաշտում գոյություն ունեցող կուսակցությունների համագումարների շքերթը շարունակվում են։ Մայիսի 15-ին համագումար է նշանակել Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»՝ կառավարման նոր խորհուրդ են ընտրելու։ Կուսակցության աղբյուրներից տեղեկացանք, որ անակնկալ դեմքեր կհամալրեն առկա կազմը։

Նույն օրը երեք նորաստեղծ ուժերի հիմնադիր համագումարն է նշանակված՝ «Ձայն», «Ապագայի երկիր», «Արդար Հայաստան»։ Ավելին՝ երկու անգամ հետաձգված ՀԱԿ-ի համագումարը եւս պլանավորել էին մայիսի 15-ին, բայց հետաձգեցին 16-ին։

Ի դեպ, թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ԼՀԿ-ն ընտրարշավին մասնակցելու դեպքում պայքարելու են, այսպես կոչված, երրորդ ուժի տեղի համար, այսինքն՝ նախկիններին եւ ներկաներին մերժողների էլեկտորատի վրա են աշխատելու։ Համագումարներում պաշտոնապես կհայտարարվի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու եւ մասնակցության ձեւաչափի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am