Նախագահը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրությունը հունիսի 20-ին անցկացնելու մասին

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,– ասվում է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր երկրորդ անգամ չընտրեց վարչապետ, ինչից հետո իրավունքի ուժով Ազգային ժողովը համարվում է արձակված։

 

 

Այս թեմայով
am