Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ վթարից

Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ Երևանում, ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթար հետևանքով տուժած 2 քաղաքացիներ տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ներկա պահին քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք քիչ ուշ»: 

Ավելի ուշ նա հայտնեց. «Տեղեկացնում ենք, որ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված երկու քաղաքացիներից Ս. Հ-ն, որի մոտ առկա է ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջրադ, հրաժարվել է հոսպիտալացումից:

Մյուս տուժածի՝ Լ. Մ. -ի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա մոտ առկա է պարանոցային երկրորդ ողի մարմնի ձախ կողմնային, մասային կոտրվածք (լայնակի ելունի շրջանում), առջևից երեք կողի կոտրվածք՝ առանց նշանակալի տեղաշարժի: Աջ անրակի ակրոմիալ հատվածի կոտրվածք, առանց տեղաշարժի, ֆիքսված ամնեզիա:

Այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ մասնագետների հսկողության տակ»:

Այս թեմայով
am