«Դատական համակարգը հասել ա նրան, որ բարձր օղակներից մեկի ղեկավարի դեմ քրգործ է հարուցվել». վարչապետի թեկնածու

Խորհրդարանում շարունակվում է վարչապետի ընտրության հարցի քննարկումը: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին: «ՀՀ-ում ԲԴԽ նախագահի դեմ քրգործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել ու ԲԴԽ-ն իր որոշմամբ նախագահի լիազորություններն օրենքով սահմանված ձևով կասեցրել է ու, ըստ էության, ԲԴԽ նախագահի դեմ քրգործի հարուցումը եթե չեմ սխալվում, կապ ունի հենց դատական համակարգի հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ 2021թ. ինչ իրադրություն ունենք: Դատական համակարգը, ըստ էության, հասել ա նրան, որ դատական համակարգի բարձր օղակներից մեկի ղեկավարի դեմ քրգործ է հարուցվել: Սա ցույց է տալիս, որ մենք հասել ենք կարևոր նպատակի, որ դատական համակարգն ինքը պայքարի դատական համակարգի անկախության ու արդարության համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Այս թեմայով
am