Արայիկ Հարությունյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Արցախի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Արցախին սատարելու համար՝ հատկապես բարձր գնահատելով նրա գործուն աջակցությունը պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին կեցության պայմաններով և սննդով ապահովելու հարցում։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել է Արցախում սոցիալ-տնտեսական և հումանիտար ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև զարգացման նոր հնարավորություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Այս թեմայով
am