Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն 2 անգլիական ակումբներ

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները հայտնի են: «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»: «Ռեալի» հետ դիմակայության պատասխան խաղում Թոմաս Տուխելի թիմը հաղթեց 2-0 հաշվով: 28-րդ րոպեին հաշիվը բացեց Տիմո Վերները, իսկ 85-րդ րոպեին Մեյսոն Մաունտը կրկնապատկեց այն:

Ընդհանուր դիմակայությունում «Չելսին» հաղթեց 3-1 հաշվով: Վերջին անգամ ՉԼ-ի եզրափակչում «Չելսին» խաղացել է 2011/12 մրցաշրջանում, որտեղ հաղթել է Մյունխենի «Բավարիային»:

ՉԼ եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին:

Այս թեմայով
am