Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրոուսի դեմ պատվաստված լինելը

Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում և հավելել՝ անդրադարձել է կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստվման կարեւորությանն ու անհրաժեշտությանը:

«Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրոուսի դեմ պատվաստված լինելը: Այս գործընթացը կարեւոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլեւ մեր երկիր այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով»,-գրել է նա:

Այս թեմայով
am