Շքեղ հրավառություն, շնորհավորանքներ․ ինչպես է Սամվել Ալեքսանյանի կինը նշել իր ծննդյան օրը (տեսանյութ)

Գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, (ով առավել հայտնի է Լֆիկ Սամո մականունով) կինը՝ Շողերինա Մկրտչյանը, ով բավականին ակտիվ է Ինստագրամ սոցիալական ցանցում, քիչ առաջ տեսանյութ է տեղադրել «սթորի» բաժնում։ Այն հասանելի է 24 ժամ։ Շողերինա Մկրտչյանը նշել է ծննդյան օրը։ Նախ նա լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Սամվել Ալեքսանյանի հետ, լուսանկարը ուղեկցվում է Ռազմիկ Ամյանի երգերից մեկով։ Ապա շնորհավորանքներ են։ Իհարկե տիկին Մկրտչյանը չի մոռացել ինստագրամի «սթորի» բաժնում տեղադրել նաեւ շքեղ հրավառությունից տեսանյութ։

Նշենք, որ նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներից էր Սամվել Ալեքսանյանը, ով 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո դարձավ օրվա իշխանությունների «սրտի» գործարարը

Այս թեմայով
am