«Մեզ հավաստիացրին, որ մինչև մայիսի վերջ կլինի որոշումների նախագիծ». քաշաթաղցիներ

«Հանդիպման ընթացքում քննարկվեց լլուծումների հարցը: Մեզ հավաստիացրին, որ մինչև մայիսի վերջ կլինի որոշումների նախագիծ, որը կդրվի հանրային քննարկման»,- դուրս գալով Կառավարության շենքից՝ հայտարարեց Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը, ով հանդիպման էր գնացել փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի և Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ:

«Ծրագրից պարզ կդառնա՝ տուն կտրամադրե՞ն, թե՞ գումարային տարբերակով խնդիրը կլուծեն: Իրենք այս պահին ունեն նախագծեր, որոնք հանրայնացման ենթակա չեն, գտնվում են նախնական փուլում: Պատրաստ լինելուց հետո կներկայացնեն շահառուներին, ըստ այդ որոշում կկայացվի»,- ասաց Հայկազյանի ղեկավարը:

 

Այս թեմայով
am