Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին

Ժամանակին Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ նամակում Սերժ Սարգսյանն օգտագործել է «Լեռնային Ղարաբաղի բնակիչ» եզրույթը:

«Նա մտահոգություն է հայտնել, թե ենթադրվող հանրաքվեի իմաստով, որը նշված չէ, թե որտեղ պետք է տեղի ունենա, բայց նշված է, որ ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտման հնարավորություն պետք է լինի… կանցնեն տարիներ, մենք կիմանանք, որ Սերժ Սարսգյանն ունի մտահոգություն, թե ինչքան ադրբեջանցի է այդ իմաստով համարվելու ԼՂ բնակիչ: Այս փաստից մենք իմանում ենք, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն նաև ԼՂ բնակիչ ադրբեջանցիներ:

Հարց՝ ադրբեջանցիները ԼՂ բնակիչ լինելու համար պետք է բնակվեն ԼՂ-ում: Ես դեռ չեմ անդրադառնում թեմային, թե քանի հոգի են լինելու իրենք: Եթե բնակիչ են, պետք է ինչ-որ տեղ բնակվեն: Ես ուզում եմ այս առումով շնորհակալություն հայտնել մերժվածին, որ այս առիթը տվեց»,-ասաց նա՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի հայտարարություններն աթիռ տվեցին դա ասելու համար:

Այս թեմայով
am