«Արցախում գոյություն ունեցող բնակֆոնդն ամբողջապես զբաղված է». Մանե Թանդիլյան

Արցախում «ճգնաժամային» և «վառվող» խնդիրների լուծումը տրված է: Այս մասին այսօր, Դիլիջանում, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված՝ «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Աշխատանքի, սոցիալական ու միգրացիայի նախարար Մանե Թանդիլյանը:

«Հիմնական խնդիրն այսօր կացարանային հարցերն են, կան տարբեր ծրագրեր, խոսվում է մինչև 3 տարվա ընթացքում բոլոր տեղահանվածներին տներով ապահովելու մասին: 
Արցախում գոյություն ունեցող բնակֆոնդն ամբողջապես զբաղված է, շեշտադրումն այժմ դնում ենք գյուղական համայնքների վրա, որպեսզի այնտեղ վերականգնենք լքված տները և բոլոր նրանք, ովքեր բնակվում էին գյուղական համայնքներում, վերադառնան բնակվելու այնտեղ»,- ասել է նա:

Այս թեմայով
am