Վթար Երևանի քաղաքապետարանի դիմաց. բախվել են Mercedes-ը, Nissan Teana-ն և Hyundai Elantra-ն

Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 17:30-ի սահմաններում Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, բախվել են Nissan Teana, Mercedes և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուծածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրենք չեն տուժել:

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքությունը:

Այս թեմայով
am