Ես կշարունակեմ լինել հայ համայնքի կողքին․ Ադամ Շիֆ

«Ես մշտապես հայ համայնքի կողքին եմ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակված սրբերի հիշատակին: Մեր գործը շարունակվում է, քանի որ մենք պայքարում ենք հանուն արդարության ու հատուցման»,- այսպիսի գրառում է կատարել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում:

Նա նաև նշել է, որ կշարունակի լինել հայ համայնքի կողքին, քանի որ «պահանջում են խաղաղություն և անկախություն Արցախի համար»:

«Ես մշտապես կլինեմ հայ համայնքի կողքին, քանի որ մենք ամրապնդում ենք մեր կապերը Հայաստանի հետ: Միշտ»,- գրել է Շիֆը:

May be an image of 3 people, people standing, flower and outdoors

Ադամ Շիֆ

Այս թեմայով
am