Կատարվածի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանն են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Սանիթեք» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության գործընթացից դուրս մղվելուց հետո երկար ժամանակ ոչինչ չէր նախաձեռնում և արբիտրաժային դատարան դիմեց մոտ 2 տարի անց։ Ինչո՞ւ այդքան ուշ։ Պարզվում է՝ արբիտրաժ դիմելու հիմքերը բավականին թույլ են եղել, և միայն վերջերս են հայթայթել գաղտնի փաստաթղթեր, որոնք հնարավորություն կտան հաղթելու։

Բայց զավեշտն այն է, որ փաստաթղթերը տրամադրել է նույն անձը, ով նրանց դուրս էր մղել Երևանից՝ Հայկ Մարությանը։ Այդ փաստաթղթերը վերաբերում են կառավարության գործունեությանը, և կատարվածի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանն են։ Սա Մարության-Փաշինյան հակասությունների հերթական դրսևորումն է։ Տեղեկատվությունը «Սանիթեքին» տրամադրվել է արտասահմանում՝ միջնորդի միջոցով, հունվարին։

Մենք կապվեցինք «Սանիթեքի» սեփականատեր Նիկոլաս Թավիլի հետ, ով, լսելով հարցը, ծիծաղեց․ «Առանց մեկնաբանությունների: Միակ բանը, որ կասեմ, այն է, որ մենք ունենք բազմաթիվ փաստեր, փաստաթղթեր, որոնք կներկայացվեն միմիայն արբիտրաժային դատարանում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am