AstraZeneca-ով պաստվաստվելուց հետո 32-ամյա կին է մահացել

Գերմանիայում AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվելու պատճառով առաջացած կողմնակի բարդություններից մի կին է մահացել:Այս մասին  գրում է WDR-ը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ  կինը մահացել է դեղամիջոցը ստանալուց մի քանի օր անց:

Պարզվում է՝ 32-ամյա կնոջ մոտ պատվաստանյութի նկատմամբ իմունային արձագանքը ճակատագրական է եղել: Դիահերձումը ցույց է տվել, որ կինը մահացել է գլխուղեղի արյունազեղման հետևանքով արյան մակարդելիության խանգարման պատճառով:

Այս թեմայով
am