Հայտնի է Օշականում բնակարանում հայտնաբերված մոխրացած դիակի ինքնությունը

Ինչպես հայտնել ենք՝ այսօր առավոտյան Օշական գյուղում այրված բնակարանում հայտնաբերվել է քաղաքացու այրված դի:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կիսաայրված՝ մասամբ մոխրացած քաղաքացին նույն տան բնակիչ՝ 48-ամյա Գագիկ Բ-ն էր։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Իսկ մարզային փրկարարական վարչությունում նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար կրակի առաջացման պատճառները։

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածը ոստիկանության նախկին ծառայող էր։

Այս թեմայով
am