Արոնյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ. New In Chess Classic

New In Chess Classic առցանց մրցաշարի առաջին փուլում Լևոն Արոնյանը 15 հնարավորից վաստակել է 9 միավոր և զբաղեցրել է 5-րդ տեղը: Երեկ կայացած 5 պարտիաներում Արոնյանը երեքը ավարտել է ոչ-ոքի, երկուսում էլ՝ հաղթել: Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որն իր ակտիվում ունի 10,5 միավոր: Այս ցուցանիշով Արոնյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչ դուրս են եկել 16 գրոսմայստերներից առաջին 8 տեղերը զբաղեցրածները:
1/4 եզրափակչում Արոնյանը մրցելու է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Ի դեպ, Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

Այս թեմայով
am