ԱԱԾ պետն ու ոստիկանապետը ժամանեցին Սյունիքի մարզպետարան

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամ է՝ Սյունիքի մարզպետարանում է։

Քիչ առաջ մարզպետարան ժամանեցին նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և ոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Հիշեցնենք, որ մարզպետարանի մոտ են հավաքված մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ վարչապետի աջակիցները։ Այստեղ են բերվել նաև ոստիկանական ուժեր և Պետական պահպանության ծառայողներ։

Այս թեմայով
am