ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՐԱՄԱՅԵԼ Է ԲՌՆԵԼ ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻՆ. Դեժավյու

Մեր տեղեկություններով, քիչ առաջ Աննա Հակոբյանը զանգահարել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին և ագրեսիվ ու հրամայական տոնով կարգադրել այս գիշեր ձերբակալել Սյունիքում Փաշինյանի այցը պրավալ տված բոլոր ակտիվիստներին, հատկապես նրանց, ովքեր հայհոյում էին իր ամուսնուն։ Աննա Հակոբյանը դժգոհել է, որ ԱԱԾ-ն հնազանդ հետևում է, թե ոնց են իր ամուսնուն ամենավերջին հայհոյանքները տալիս ու սպառնացել է, որ եթե ԱԱԾ-ն չգործի, սա կլինի Աբազյանի վերջին աշխատանքային օրը։ Ասել է, որ եթե կես տարում ԱԱԾ 5 տնօրեն են փոխել, ևս մեկին կփոխեն շատ հեշտությամբ։ 

Աննա Հակոբյանը ԱԱԾ տնօրենին դժգոհել է, որ այսպես շարունակելու դեպքում նրանք չեն կարող քարոզարշավի գնալ մարզեր, կապանցիների ոգևորությունը կփոխանցվի մյուս մարզերին ու Երևան որտեղ իրենց տեղաշարժն առանց այն էլ բարդություններով է, իսկ որպեսզի մյուսների համար դաս լինի, հրամայել է կոպիտ ձևով ձերբակալել։

Ըստ մեզ հայտնած տեղեկությունների, Աբազյանը արդեն հրամաններն իջեցրել է և այս գիշեր սպասվում են սյունեցիների մասսայական ձեռբակալումներ։

Այս թեմայով
am