Ծանր և ցավալի կորուստ. Երկրային կյանքից վաղաժամ հեռացել է Վահրամ Մելքումյանը

Ծանր և ցավալի կորուստ ունի «Հայոց Հզոր Բանակ»-ը։

Երկրային կյանքից վաղաժամ հեռացել է լավ ընկեր, լավ մարդ, լավ Հայ, պարզապես հայրենասեր և հայրենատեր Հայորդի Վահրամ Մելքումյանը։

Անհավատալի է, դեռ մի քանի օր առաջ միասին քննարկում էինք անելիքները, մտածում էինք նորանոր գաղափարներ կյանքի կոչելու մասին։

«Հայոց Հզոր Բանակ» ծրագրի հիմքերում էր կանգնած Վահրամը։ Հատկապես պատերազմի օրերին հենց Վահրամի շնորհիվ էր, որ կարողանում էինք դրսից ապրանքները հրատապ հասցնել Հայաստան, իսկ Երևանից արդեն դեպի հյուսիս հասցվում էր հենց անձամբ Վահրամի կողմից, կամ իր ընկերության մեքենաներով․․․

Ինձ համար ծանր և անդառնալի է Վահրամի մահը։ Վստահեմ, որ մեր ծրագրի մասնակիցներից շատերը ճանաչում են և անդառնալի կորուստի ցավը ևս զգում։ Վահրամը նաև ակտիվ մասնակցում էր մեր բոլոր հավքներին, նիստերին։

Լավ ընկեր, հանգչես խաղաղությամբ, միայն մի բան կասեմ՝ անարդար է այս կյանքը, չպետք է այսպես լիներ․․․

«Հայոց Հզոր Բանակ»-ի անունից ցավակցում եմ մեր սիրելի ընկեր Վահրամի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր ճանաչողներին․․․

Նկարը «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի արխիվից է, որտեղ Դուշման Վարդանի մայրը՝ Զարիկ մայրիկը, «Հայոց Հզոր Բանակ»-ի շնորհակալագիրն է հանձնում Վահրամ Մելքումյանին․․․

Կարեն Հովհաննիսյան

Այս թեմայով
am