Ինչու է Պաշտպանության նախարարն այցելել ԲԴԽ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Բարձրագույն դատական խորհուրդ էր ժամանել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ ԲԴԽ շենքի դիմաց կայանված էր ՊՆ 0001 պետհամարանիշով Toyota Land Cruiser 200 ամենագնացը, որը սպասարկում է նրան։ Մեքենայի մոտ նախարարի անվտանգության աշխատակիցներն էին ու ևս մեկ ուղեկցող ամենագնաց։

Փորձեցինք պարզել, թե գործադիր իշխանության ներկայացուցիչն ինչու է այցելել դատական իշխանության բարձրագույն մարմին, սակայն ԲԴԽ-ից մեզ պատասխանող չեղավ։ Ամենայն հավանականությամբ, Վաղարշակ Հարությունյանը եկել է օրեր առաջ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի պաշտոնն ու աշխատասենյակը «զավթած» և իրեն արդեն ԲԴԽ նախագահ զգացող Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման՝ քննարկելու, ասենք, Օնիկ Գասպարյանին առնչվող վարույթը, որը քննվում է վարչական դատարանում։

Չի բացառվում նաև, որ Վ․ Հարությունյանը եկել է ընտրությունների «կազմակերպման» մեծ փորձ ունեցող Ջհանգիրյանի մոտ՝ քննարկելու հունիսի 20-ին բանակի ձայներն իշխանության օգտին գրանցելու հարցերը։ Առաջին դեպքում դա արդարադատությանը միջամտելու հանցակազմ է պարունակում, երկրորդ դեպքում՝ ընտրակեղծարարության»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Այս թեմայով
am