«Դա հեշտ չէր». ԵԽ նախագահը` Վրաստանում քաղաքական ճգնաժամի ավարտի մասին

Վրաստանում այլևս քաղաքական ճգնաժամ չկա. վարչապետը հայտարարել է, որ ուրախ է:

«Դա հեշտ չէր»,- aրձագանքել է ԵԽ նախագահը Վրաստանում քաղաքական ճգնաժամի ավարտի մասին:

Եվրոպական խորհրդի միջնորդությամբ Վրաստանի իշխանությունները և ընդդիմությունը ստորագրեցին փոխզիջումային համաձայնագիր քաղաքական ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ: Թեև արմատական ընդդիմադիր 3 կուսակցություն հրաժարվեց պայմանների ընդունումից, այդուամենայնիվ, քաղաքական ճգնաժամը համարվեց հաղթահարված ու ավարտված:

«Քաղաքական ճգնաժամն ավարտվել է … Այսօր նոր սկիզբի փուլ է, որը մեծ աշխատանք է պահանջում: Պետք է նշեմ, որ Վրաստանի ղեկավարներն այսօր համաձայնության են եկել, և այդ նվաճումը ձեզ է պատկանում»,- հայտարարել էր  Շառլ Միշելը:

«Ես ուրախ եմ և հպարտ, որ արդյունքն ակնհայտ է։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել: Եվ մենք կարող ենք ասել, որ արհեստականորեն ստեղծված ճգնաժամը Վրաստանում ավարտվել է»,- իր հերթին հայտարարել է Վրաստաբի վարչապետ  Ղարիբաշվիլին Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ հանդիպումից հետո:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Միշելին ճգնաժամի կարգավորման գործում մեծ ջանքերի համար:

Եվրոպական խորհրդի նախագահը, նշել է, որ այս համաձայնագիրը լավ պայմաններ է ստեղծում ապագա բարեփոխումների, այդ թվում` ընտրական և դատական ​​բարեփոխումների համար:

«Այսօր առավոտյան փաստաթղթի վրա կան նոր ստորագրություններ, և սա նշանակում է, որ երեկ սկսված դինամիկան շարունակվում է: Հուսով եմ, որ կշարունակվի ու կունենանք կատարյալ արդյունք: Եվ սա կլինի հաղթանակ բոլորի համար, և առաջին հերթին՝ այս երկրի համար», – ասել է Զուրաբիշվիլին:

Այս թեմայով
am