Գյումրիում ամուսինը սպանել է հարևանի տուն հյուր գնացած կնոջը

Գյումրիում մոտ երեք ժամ առաջ սպանություն է տեղի ունեցել: Շիրակացի փողոցի տներից մեկում 1956 թվականին ծնված կին է սպանվել:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում ՇՄ դատախաց Գուգեն Գևորգյանն ասել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ կինը ժամը 20:00-ի սահմաններում հարևանի տուն հյուր է գնացել: Կնոջ հետևից նույն բնակարան է գնացել ամուսինը: Վերջինս եղել է բարկացած, ոգելից խմիչքի ազդեցության տակ: Հարևանի տանը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, դանակով հարվածել որովայնի ու կրծքավանդակի հատվածին, պատճառել  կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերքեր:

Կնոջ կենսաբանական մահը գրանցվել է «Գյումրի» ԲԿ-ում:

Հարուցվել է քրեկան գործ

Այս թեմայով
am