ՌԴ-ն պատասխանել է Ղարաբաղում «Իսկանդերների» բեկորների մասին Բաքվի նամակին

Մոսկվան պատասխանել է Բաքվից ստացած` Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում ռուսական արտադրության «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի օգտագործման վերաբերյալ նամակին:

Այս մասին երեքշաբթի օրը ՝ ապրիլի 20-ին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ ՊՆ-ն, ի պատասխան Ադրբեջանի կոչին, հայտարարել է, որ Ղարաբաղում չի արձանագրել «Իսկանդերի» արձակում:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Բաքուն ակնկալում է ավելի ամբողջական պատասխան ստանալ Մոսկվայից: Նրա խոսքերով՝ «Իսկանդերները» կա՛մ փոխանցել են Հայաստանին, կա՛մ ապօրինի դուրս են բերել Ռուսաստանից։

Ապրիլի 2-ին տարածքների ականազերծման ադրբեջանական գործակալությունը (ANAMA) հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերել է «Իսկանդեր» հրթիռների բեկորներ։ Ավելի ուշ ադրբեջանական իշխանությունները հրապարակել են հայտնաբերված բեկորների լուսանկարներ։

Ընդ որում, ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության ընթացքում «Իսկանդերներ» չեն կիրառվել:

Այս թեմայով
am