«Իսկանդեր-Մ» հրթիռները չեն արձակվել Լեռնային Ղարաբաղում․ Ռուսաստանի պատասխանը Ադրբեջանին

Ադրբեջանը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նամակ է ստացել՝  Հայաստանում «Իսկանդեր-Մ» հրթիռների մասին, սակայն, ըստ ադրբեջանական կողմի, չի տրվել բավարար պատասխան:

«ՏԱՍՍ» -ի փոխանցմամբ՝ այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռները չեն արձակվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում:

«Սա մեր նամակի ամբողջական պատասխանը չէ, քանի որ մեր հիմնական հարցն այն էր, թե ինչպես է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» մահացու հրթիռները»,- ասել է Ալիևը:

Այս թեմայով
am