Մեր Շուշիի Ղազանչեչոց եկեղեցու դիմացի շենքն է. Շուշիում բոլոր շենքերը քանդում են, բոլորն անխտիր

Փաստաբան Մանուշ Եսայանն իր էջում գրում է. «Մեր Շուշիի Ղազանչեչոց եկեղեցու դիմացի շենքն է։ Այս շենքի առաջին հարկում ժենգյալով հաց էին թխում, խանութ կար։ Ցանկացած մեկը, որ երբևէ Ղազանչեչոց այցելել է այս շենքում թեկուզ մեկ շիշ ջուր է գնել։

Այս շենքում նաև մարդիկ են ապրել, այս շենքում իմ և քո նման կանայք հայրական տուն են ունեցել, շենքի հետ քանդում են նաև հիշողություն և հույս։

Շենքը քանդել են դեռ օրեր առաջ, այդ մասին ընկերներս էին ասել՝ հեռադիտակով էին տեսել։

Շուշիում բոլոր շենքերը քանդում են, բոլորն անխտիր։

Ու հա Շուշին «գրավել են» մաքուր հայերենով «հայ քաջեր» երգելով։

Հ.Գ. Տեսանյութը չեմ տեղադրում, չեմ ցանկանում ցավացնել մարդկանց, ում սիրտ ունի։

Անիծվեք մեզ դավաճանած հայեր, երիցս անիծվեք»:

 

 

Այս թեմայով
am