ԵԽԽՎ–ն նոր բանաձև է ընդունել

ԵԽԽՎ-ում ապրիլի 19–ին ընդունվել է բանաձև, որում վեհաժողովի մասնակից երկրներին կոչ են անում լրջորեն քննարկել ատելության հռետորաբանության հետ կապված սպառնալիքները, որոնց դիմում են պետական սուբյեկտներն ու խորհրդարանականները։ Նշվում է, որ այդ հռետորաբանությունն ազգային փոքրամասնություններին ավելի խոցելի է դարձնում խտրականության և բռնության համար։ 

Վեհաժողովը նաև կոչ է անում զերծ մնալ ատելության խոսքից և լրացուցիչ միջոցներ ձեռնարկել թշնամանք հրահրելու կամ ատելության հողի վրա հանցագործությունների դեմ պայքարելու համար, որոնք կատարվում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց դեմ:

Քննարկման բոլոր մասնակիցները հավանություն են տվել այդ բանաձևին:

Նշենք, որ նիստի նախագահը նաև մի քանի անգամ կարգուկանոն հաստատելու կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորներին, որոնք ազգային փոքրամասնությունների քննարկումից անցել են փոխադարձ քննադատության Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով:

Այս թեմայով
am