Գրանցվել է 420 դեպք, որից 174-ը՝ արտակարգ, արձանագրվել է 15 մահ․ ԱԻՆ

Ապրիլի 12-ից 18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 420 դեպք, որից 174-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 97 հրդեհի, 1 փլուզման, 2 պայթյունի, 1 քարաթափման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 151 կենցաղային կանչ. տուժել է 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 8 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ:

Արձանագրվել է թունավորման 6 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 19 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 14 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Այս թեմայով
am