Չիկագոյի ռեստորաններից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել․ զոհվել է 7-ամյա աղջիկ

Ամերիկյան Չիկագո քաղաքի McDonald’s ռեստորանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Զոհվել է 7-ամյա աղջիկ, նրա հայրը տուժել է։ Նրան ծանր վիճակում հոսպիտալացրել են։ Այս մասին հայտնում է CBS Chicago-ն՝ հղում անելով ոստիկանությանը։

Նշվում է, որ կիրակի հայր ու դուստր գտնվել են ռեստորանի մոտ՝ մեքենայում։ Աղջիկը հրազենային մի քանի վնասվածք է ստացել։

Հրաձիգը դեռևս չի ձերբակալվել, ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Այս թեմայով
am