Ջիգարխանյանի շիրիմին կարծես ոչ ոք չէր եղել. դերասանի երրորդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մաքրել է շիրիմի շրջակայքը (տեսանյութ, լուսանկար)

Հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանի երրորդ կինը` դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան այցելել է նախկին ամուսնու շիրիմին: Այս մասին տեղեկանում ենք Дни.ру ինստագրամյան ալիքից:

Արմեն Ջիգարխանյանի մահվանից անցել է 5 ամիս: Բայց թվում է, որ նրա գերեզմանի մոտ նոյեմբերի 17-ին հուղարկավորությունից հետո ոչ ոք չի եղել: Միակ մարդը, որը ժամանակ ու ջանք է ծախսել այստեղ մաքրելու համար, դերասանի նախկին կինն է եղել:

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան եկել է Մոսկվայի Վագանկովսկոե գերեզմանատուն ՝ իր նախկին ամուսնու գերեզմանը նախքան Զատիկը կարգի բերելու համար:

Նա սարսափել է գերեզմանի վիճակից և մի քանի ժամ պարկերով աղբ է տարել այնտեղից:

Լուսանկարը` այստեղ:

Տեսանյութը` այստեղ:

Այս թեմայով
am