Կալանավորվել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը

Կալանավորվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Աբգար Պողոսյանը։

 

«Հերթական ապօրինի որոշումը՝ կալանավորվեց 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը։ Ոստիկանական ցուցմունքներով հերթական գործընթացը»,– գրել է փաստաբանը։


Տարոն Մանուկյանը ձերբակալվել էր Գյումրիում օրեր առաջ տարեց տղամարդկանց նկատմամբ տեղի ունեցած բռնության գործով։

Այս թեմայով
am