Մինչև կրակոցները վեճ է եղել Օգանովսկու եւ երիտասարդների միջև

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին, ձերբակալված է։ Արցախի դատախազությունը հայտնեց, որ նա կրակել է ավտոմեքենայի վրա, որում եղել են մի խումբ երիտասարդներ։ Մեր աղբյուրներն ասում են, որ մինչ կրակոցները վեճ է եղել գեներալի եւ երիտասարդների միջեւ: Օգանովսկին մեքենան փորձել է կայանել «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ-ի շենքի դիմաց, որի ղեկավարն է ինքը, եւ խնդրել է, որ երիտասարդներն իրենց մեքենան մի կողմ քաշեն, քանի որ մուտքը փակել են: Վիճաբանություն է սկսվել, եւ Կարապետյանը կրակել է, գնդակները դիպել են ասֆալտին ու մեքենայի դռանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ) եւ 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք): Դատախազությունից հայտնել էին, որ ձերբակալվել է Արցախի քաղաքացի Ս. Կ.-ն, սակայն Օգանովսկու ձերբակալության մասին լուրը տեւական ժամանակ չէին հաստատում, մասնավոր զրույցներում էլ ասում էին, թե առաջիկա ժամերին կարող է իրավիճակը փոխվել։ Արցախում բոլորը գիտեն, որ Օգանովսկին մեծ դեր է խաղացել Արայիկ Հարությունյանի ընտրության ժամանակ, մտերիմ է Արցախի նախկին նախագահների հետ»։

Այս թեմայով
am