Կրակոցներ Երևանում. վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում:
Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքնեերով 2 քաղաքացի է տեղափոխվել:
Ոստիկանները հայտնաբերել են Mercedes մակնիշի 01 LQ 001 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի և արնանման հետքեր:
Ոստիկանությունը ունի կասկածներ, որ Էրեբունի հիվանդանոց տեղափոխված վիրավորները կապ ունեն նշված ավտոմեքենայի հետ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են 36-ամյա Արթուր Ասատրյանն ու 28-ամյա Լևոն Ասլանյանը: