Ձեր կերտած անզուգական կերպարները հարստացնում են մեր բեմարվեստի պատմությունը.Դումանյանի ուղերձը՝ Գուժ Մանուկյանին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին 85-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես ասված է.
«Հարգելի՛ պարոն Մանուկյան, 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ: Դուք այն եզակի արտիստներից եք, ով առաջին իսկ բեմելից գրավել է հանդիսատեսին իր դերասանական խաղով՝ արժանանալով բարձր գնահատանքի: Թատրոնում, կինոյում և հեռուստաէկրանին կերտած Ձեր անզուգական կերպարները, որոնք առանձնանում են իրենց արտահայտչականությամբ, հարստացնում են մեր բեմարվեստի պատմությունը:

Գուժ Մանուկյան արվեստագետի անունն արդեն 55 տարի ամուր թելերով միահյուսված է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի պատմությանը: Շուրջ կես դար Դուք հաստատում եք պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական նվիրումի չափանիշը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ տարիներ և նոր ներշնչումներ»: 

Այս թեմայով
am