Հեղափոխության «թշնամիները»

1in.am-ըգրում է.Այս օրերին, հատկապես սոցիալական ցանցերում, մի անբնական միտում կա` մեղադրել մարդկանց, ովքեր Նիկոլ Փաշինյանի քայլերթի առաջին օրերին չեն հավատացել հեղափոխության հաղթանակին: Իհարկե, կարծում ենք` մեղմ ասած, այնքան էլ կոռեկտ չէ, երբ որոշ մարդիկ իրենց բարոյական չափանիշներ սահմանողի ֆունկցիա են վերապահում: Այս դեպքում` կներեք, սակայն դա նույնիսկ անգրագիտության հետևանք է, որովհետև հեղափոխությունները, ֆորս-մաժորային իրավիճակները, որպես կանոն, չեն կանխատեսվում, անգամ` դրանց կազմակերպիչների կողմից:

Այո, շատերի պես մենք էլ չենք հավատացել հեղափոխության հաղթանակին` ելնելով ռեալ պոլիտիկի որոշակի իրողություններից, սակայն մեր վերլուծություններում առնվազն առաջնորդվել ենք չվնասելու սկզբունքով:

Հեղափոխության հաղթանակը համարել ենք նաև մերը, որովհետև այն Հայաստանին վերադարձրել է արժանապատվություն, քաղաքացիական գիտակցություն, ի վերջո` քաղաքականություն, այսինքն` այն ամենն, ինչին տարիներ շարունակ միտված է եղել նաև մեր առաքելությունը: Ու կեցցեն նրանք, ովքեր անհավատալին դարձրել են հնարավոր` իրականացրել են հեղափոխություն:

Ի դեպ, շատ հետաքրքիր է, որ «մուննաթի» սիրահարները հավատալ- չհավատալու կեղծ շրջանակից դուրս են դրել մարդկանց, որոնց գուցե իսկապես արժեր որոշ հարցեր ուղղել:

Օրինակ` այսօր համաձայնության կառավարությանը մաս կազմող ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ի սկզբանե հավատո՞ւմ էին հեղափոխության հաղթանակին: Եթե` այո, ապա ինչո՞ւ էին ապրիլի 17-ին կողմ քվեարկում Սերժ Սարգսյանի թեկնածությանը:

Մանրամասները՝ այստեղ:

Այս թեմայով
am