Լենա Նազարյանը չի մեկնաբանում վարչապետի նշանակումներն ու Առողջապահության նախարարի «չմո երկիր» արտահայտությունը

ՀՀ վարչապետի նոր նշանակումների, դրանց վերաբերյալ քննադատությունների մասին մեկնաբանություն փորձեցինք ստանալ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանից, ով Meganews.am-ի հետ զրույցում ասաց, որ չի քննարկում վարչապետի որոշումները.

«Կներեք, ես չեմ քննարկում իմ վարչապետի որոշումները»:

Լենա Նազարյանը հրաժարվեց մեկնաբանել նաեւ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան մեկնաբանությունը, որտեղ ներկայից Առողջապահության նախարարը Հայաստանը անվանել էր  «չմո երկիր»:

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջի գրառումները և տարբեր հարթակներում հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել:

Ավելի ուշ Առողջապահության նախարարն անդրադարձել է քննադատություններին.

Լինելով ակտիվ սոցիալական ցանցերում և անտարբեր չլինելով առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արսեն Թորոսյանը մշտապես իր դիրքորոշումն ու մտահոգություններն է հայտնել: Սակայն վերջին օրերին որոշ արտահայտություններ, համացանցում ներկայացվելով համատեքստից դուրս,  թյուրըմբռնման տեղիք են տվել:

Առողջապահության նախարարը ներողություն է խնդրում այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել. հնչեցրած գնահատականներն ուղղված են եղել հիվանդությունների կանխարգելմանն ու կյանքեր փրկելուն, իսկ խիստ պատասխաններն ու սուր օրինակները, իրավիճակից ելնելով, միայն սթափեցնելու միտում են ունեցել:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե մենք ուզում ենք փրկել մարդկային կյանքեր, այդ թվում երեխաների, մենք պետք է օգտագործենք գիտության ամբողջ արսենալը: Մեր ուղեցույցը պետք է լինի ապացուցողական բժշկությունը:  Մեր երեխաները պետք է առողջ լինեն, ցանկացած մոտեցում պետք է գրագետ հենք ունենա և միտված լինի բնակչության առողջության պահպանմանը:

Ստորեւ ներկայացնում ենք ԱՆ Արսեն Թորոսյանի  մեկնաբանությունը.

Фото Styopa Safaryan.

Այս թեմայով
am