ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1600 ՄԱՐԴ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

Ռուսաստանի մի շարք քաղաքներում անցկացվող «Նա մեզ համար ցար չէ» կարգախոսով բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 1600 մարդ է ձերբակալվել:

Այս մասին տեղեկանում ենք Meduza գործակալությունից։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների զանգվածային ցույցերը տարբեր քաղաքներում՝ Պերմում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վլադիվոստոկում, Կալինինգրադում, Կրասնոդարում մեկնարկել են մայիսի 5-ից։

Ցուցարարները խոստացել են երթերով ու բողոքի ակցիաներով վերադառնալ մայիսի 7-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրը:

Այս թեմայով
am