Ռուսաստանմի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում «Նա մեր ցարը չի» կարգախոսով. BBC

Մայիսի 7-ին Վլադիմիր Պուտինը արդեն չորրորդ անգամ ստաձնելու է Ռուսաստանի նախագահի պաշտոնը:

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կոչով Ռուսաստանի մի շարք քաղաքներում այսօր հակակառավարական ցույցեր են անցկացվում «Նա մեր ցարը չի» կարգախոսով:

Հաղորդում է BBC-ն: Ցույցեր են տեղի ունենում Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Կրասնոյարսկում, Կրասնոդարում, Չելյաբինսկում և այլ քաղաքներում:

Ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, սպառնալով դիմել նաև հատուկ միջոցների:

Ժամը 17-ի դրությամբ բերման է ենթարկվել 1029 մարդ, այդ թվում շարժման ղեկավար Ալեքսեյ Նավալնին:

Այս թեմայով
am