Նիկոլ Փաշինյանը միայնակ ապահովեց ժողովրդի համախմբումը

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այս օրերին աչքովս գրառումներ ընկան, որտեղ հիշեցում կար, թե Նիկոլ Փաշինյանը նախկինում դեմ էր Լևոն Տեր-Պետրոսյանի բուրժուադեմոկրատական հեղափոխությանը, բայց ինքը նույնն արեց: Ընկերներս մի մեթոդաբանական բան վրիպում են, նման բան գրելով. Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր այդ շրջանակով ու այդ շրջանակի դերակատարների հետ քաղաքական տորգով հասնել հանրային լայն կոնսոլիդիացիայի, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը միայնակ ապահովեց ժողովրդի համախմբումը, որից հետո միայն նշված դերակատարները միացան իրենց՝ առանց քաղաքական տորգի: Սա ամենակարևոր տարբերություններից մեկն է, որը էապես փոխում է պրոցեսը ու դրա ելքը, որքան էլ խաղացողները նույնը լինեն: Մեկ այլ տարբերություն է այն, որ եթե Տեր-Պետրոսյանի դեպքում Ծառուկյանը, մասամբ կամ միգուցե ամբողջությամբ, գտնվում էր Ռոբերտ Քոչարյանի խաղի դաշտում, ապա այժմ տպավորություն ունեմ, որ նա էլ խաղում է ինքնուրուրույն ու այդ դաշտից դուրս /դեռ սա ապագայում էլ կտեսնենք ու վերջնական եզրակացություն կանենք/: Այնպես որ համեմատություններ շատ կարելի է տանել:

Այս թեմայով
am