Պուտինը պատրաստվում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

Artsakh.news-ը գրում է.Կրեմլում նախապատրաստում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանում ցույցերի առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին Тelegram-ի իր ալիքում հայտնել է «Эхо Москвы» ռադիոկայանի խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

Նա նշել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա մյուս շաբաթ՝ մայիսի 14-ին, այսինքն, այն բանից հետո, երբ խորհրդարանը նրան վարչապետ կընտրի:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները քննարկել էին Հայաստանի իրավիճակը:

Այս թեմայով
am