ՊՊԾ գնդում էին նաև վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և պատգամավոր Սասուն Միքայելյանը

Այսօր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում, տեղի է ունենում ոստիկան Արա Շախգուլյանի հրաժեշտի արարողությունը:

Հիշեցնենք, որ Արա Շախգուլյանը  վիրավորվել էր HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարած անձին վնասազերծելիս: Բժիշկներին չհաջողվեց փրկել հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ 

ՊՊԾ գնդում, Արա Շախգուլյանի  հրաժեշտի արարողությանն են մասնակցում ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, և ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը.

Երեկ Նոր Հաճնում մասնակցեցի HSBC բանկի վրա նախօրեին տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհված՝ ARMOBIL ընկերության աշխատակից Խաչիկ Գալստյանի հոգեհանգստի արարողությանը։

Այսօր՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում մասնակցեցի նույն միջադեպի ընթացքում զոհված ՀՀ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի վերջին հրաժեշտի արարողությանը։

Մեր զորակցությունը այս քաջարի մարդկանց ընտանիքների անդամներին, հարազատներին, ընկերներին։

Այս թեմայով
am