Շիրակի պետական համալսարանում  պահանջում են ռեկտորի հրաժարականը.ՈՒՂԻՂ

Գյումրիում  ցուցարարները  պահանջում են Շիրակի պետական համալսարանի ռեկտոր՝ Սահակ Մինասյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ Սահակ Մինասյանը  վերջին շրջանում անհարկի աշախատանքից ազատել էր՝ Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանին և պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին:

Ցուցարարները՝ Սահակ Մինասյանին մեղդրում են պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը այս ամենի վերաբերյալ գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում, որտեղ ասվում է.

Սիրելի՛ համաքաղաքացիներ,
արդեն երկու տարի է, ինչ հիմնահատակ քանդվում է Շիրակի մայր բուհը: Բուհ, որն ունի 85 ամյա պատմություն, բուհ, որի պատերի ներքո կրթվել ու դաստիարակվել է Շիրակի մարզի ցանկացած ընտանիքից գոնե մեկ անդամ, բուհ, որը մեր ավագները վստահել են մեզ և Ձեզ
Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ, շիրակցիներ, խնդրում եմ համախմբվել և փրկել բուհը
Ես ձեր կողքին եմ, ձեր կողքին եմ որպես պատգամավոր, ձեր կողքին եմ որպես բուհի համար սրտացավ մարդ: Բուհը իմն է, բուհը Ձերն է, բուհը հեռացված դասախոսներինն է, բուհը բոլորինս է:
Կոչ խնդրանք. Համախմբվե՛լ և պահանջե՛լ ռեկտորի հրաժարականը:
Հ.Գ. Այսօր առավոտյան ես չեմ կարող միանալ ձեր շարժմանը, բայց հուսամ, որ մինչև օրվա վերջ կլինեմ ձեր կողքին:

Ուղիղ եթերը Գյումրիից՝  կարող եք դիտել այստեղ:

Այս թեմայով
am