Արևմուտքը մտադիր է սառեցնել Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի օֆշորները.Российский Диалог

Artsakh.news-ը հղում տալով «Российский Диалог» պարբերականին գրում է.

Արևմուտքը հետաքննություն անցկացնելուց հետո մտադիր է սառեցնել ՀՀ նախկին նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի և նրա մտերիմ գործարարների բանկային հաշիվները: Այս մասին գրում է «Российский Диалог»-ը:

Պարբերականը՝ հղում անելով «Բաղրամյան 26»-ի Telegram-ալիքին, հայտնում է, որ Արևմուտքի գործողությունների վերջնանպատակն արտերկրում հայտնաբերված բոլոր ֆինանսական միջոցների վերադարձն է Հայաստանում:

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ղեկավար Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ նա Սերժ Սարգսայնի օֆշորների բացահայտման հարցով միջազգային մի շարք կազմակերպություններից առաջարկներ է ստացել: Գրիգորյանը խնդրել է Սարգսյանի նախագահության կոռուպցիոն համակարգից տուժած բոլոր գործարարներին իրեն համապատասխան տեղեկատվություն տրամադրել:

Պարբերականը նշում է, որ ՀՀ նախկին նախագահի շրջապատի ամենավառ ներկայացուցիչը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է, ով, ենթադրաբար, գնել է Հայաստանի էլցանցերն օֆշորային գործարքի օգնությամբ:

Գրիգորյանը նշում է, որ ավելի վաղ այդ կազմակերպությունները սառեցրել էին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հաշիվները՝ 22 միլիարդ դոլարի չափով:

Այս թեմայով
am