2022թ. Հայաստանի համար լինելու է բեկումնային տարի.Խաչատուր Սուքիասյան

meganews.am լրատվականը զրուցեց իշխող կուակցությանպատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ: 

Մեր զրույցի առանցքային թեման  անցնող տարվա ընթացքում «Իմ Քայլ»-ը կուսակցության սրընթաց նվազող վարկանիշի մասին շարունակաբար շրջանառվող կարծիքներն են: 

Այն հարցին, թե ինչպե°ս եք գնահատում  2021 թվականը «Իմ Քայլ»-ը կուսակցության վարկանիշի անկման կամ բարձրացման առումով բեկումնային լինելու տեսանկյունից, պատգամավորը պատասխանեց, թե կան դրանով զբաղվող հատուկ արհեստավարժ կառույցներ՝ ինստիտուտներ, որրոնք կարոող են այդ գնահատականը տալ:

- «Եսկարող եմ ասել, որ դժվարություններից մեր քաղաքական ուժը շատ խելոք, հավասարակշռված, ճիշտ ձևով, հնարավորինս նվազեցրած վտանգներով, բարցրացրած արդյունավետությամբ է դուրս եկել: Այն աջակցել է փոքր և միջին բիզնեին, գյուղատնտեսությանը և այլն: Եթե հաջորդ տարի  քովիդ  չլինի, անվտանգության խնդիրները փաստաթղթի տեսքով լուծված լինեն, ապա կարծում եմ իրապես 2022 թվականը մեզ համար բեկումնային տարի է լինելու»: 

-Ո՞րն է անվտանգային խնդիրների լավագույն լուծման Ձեր տեսլականը:

-Անվտանգային խնդիրների լավագույն լուծումը Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղության դարաշրջանն է, որի ընկալումը մեր հարևանների մոտ նույնպես պետք է լինի: Կարծում եմ մեր գործընկերը՝ Ռւաստանը, ԱՄՆ,  Եվրամիությունը , միջազգային կառույցները և այլն, բոլորը աշխատում են մեր տարածաշրջանում խաղաղության ձևավորման ուղղությամբ: 

-Պ. Սուքիասյան, կարող ենք արդյո՞ք  ասել, որ ըստ Ձեզ, այս իշխանության կառավարման տարիների համար առկա  դժվարությունների հիմնական պատճառները եղել են անվտանգության խնդիրները և համավարակը:

-Համավարակը խնդիրներ է առաջացրել ամբողջ աշխարհում: Աշխարհում երեք ցուցիչ կա այս առումով, կան երկրներ որոնք տնտեսական անկման մինչև 2 % ցուցանիշ ունեն, մյուսները՝  2-8  և վերջինները՝ 8-ից ավելին: Այդ երկրներում համապատասխանաբարև´ գնաճ է եղել, և´ ազգային արժույթն է արժեզրկվել, ինչպես որ հիմա Թուրքիայում  է: 

Իսկ  ՀՀ  իր տվյալներով այս առումով  լավագույն ցուցանիներ ունեցող երկրներրի շարքում է: ԱՀԿ վերջինհայտարարություններով հնարավոր է, որ  2022  թվականին  աշխարհը  քովիդին ցտեսություն ասի, և մենք զերծ մնանք քովիդիպատճառով զարգացող տնտեսական վնասներից, ուստի,  կարծումեմ այդ պայմաններում մենք կարող ենք առավել մեծ տնտեսականակտիվություն և աճ ունենալ: 

 Հիշեցնենք, որ ՀՀ իխանության ընդդիմադիր թևի ներկայացուցիչներից մեզանում շրջանառության մեջ  դրվեցին «ԻմՔայլ»-ի վարկանիշի անկման մասին եզրահանգումները, հատկապես կապված վերջին երկու տարում, իրենց խոսքերով «խորտակվող նավից» համակուսակիցների փախուստի բազմակի փորձերի հետ:  

Սակայն, այս և նախկինում ապակառուցողական անվանված ընդդիմության հետ համատեղ աշխատանքի   պայմաններում «Իմ Քայլ»-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը շեշտեց, որ ընդիմադիրների հետ իրենց հարաբերությունները պետք է շարունակեն մնալ դասական ձևաչափով: Նրա խոսքերով, ընդդիմությունը մեր երկրին  պետք է, բայց այն պետք է լինի կառուցողական, խելոք ու խելացի հարցեր բարձրացնող, այն  միշտ պետք է կանգնի ՀՀ կողքին, թե անվտանգային հարցերում, և թե տնտեսության զարգացման, այլ ոչ թե նպաստի հակառակին:

Կարինե Սահակյան 

Այս թեմայով
am