ԵԱՏՄ-ն սպառնալիք է, ցինիկ միջամտություն է իրականցվում մեր ներքին գործերին.Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ԵԱՏՄ-ում անելիք չունի և ԵԱՏՄ անդամակցությունը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ռազմաքաղաքական ու տնտեսական անվտանգության համար: Այս մասին ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Էս ի՞նչ տնտեսական միություն է, որտեղ միայն անկումներ են արձանագրվում: Քաղաքական առումով ևս նեգատիվ է ազդեցությունը այդ միության, քանի որ մեր գործընկերների կողմից տեսնում ենք արհամարհական վերաբերմունք մեր ինքնիշխանության նկատմամբ, ցինիկ միջամտություն ՀՀ ներքին գործերին։ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ սպառնալիք է»։

Այս թեմայով
am