ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում դեկտեմբերի 2-3-ը կքննարկվեն ԼՂ հակամարտության կարգավորման և Անդրկովկասում կայունության հարցերը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 28-րդ նիստին, որը կայանալու է Ստոկհոլմում:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ինչպես նա հայտնում է, նիստի ժամանակ նախատեսվում է մի շարք հարցեր, որոնք առնչվում են կազմակերպության գործունեության հեռանկարներին և աշխատանքի արդյունքներին՝ ռազմաքաղաքական, հումանիտար և տնտեսական առումներով:

«Քննարկվելու են նաև ԵԱՀԿ տարածքում, այդ թվում՝ Ուկրաինայի արևելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորմանը, Անդրկովկասում կայունությանն ուղղված հարցերը: Օրակարգի թեմաներից մեկը կլինի նաև Աֆղանստանում իրավիճակի զարգացումը»,- ասել է Զախարովան:

Այս թեմայով
am